211652_close_icon
views-count95144 դիտում article-date 19:18 01-08-2017

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու կանչով հիվանդանոց մեկնող շտապօգնության ավտոմեքենան. ГАЗель-ի վարորդը եղել է խմած. կա 10 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երաևում: Ժամը 18:10-ի սահմաններում Մամիկոնյանց-Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և ГАЗ 32213 մակնիշի 0791Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառերի: Վթարի հետևանքով 10 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Շիկ» վարսավիրանոցի աշխատակիցները, տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության տնօրենի տեղակալ Վահե Միրիջանյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford Transit-ը հաշվառված է Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում և, ըստ վարորդի հայտարարության, ինքը համապատասխան ազդանշանները միացրած հիվանդի էր տեղափոխում, իսկ ГАЗель-ը սպասարկում է թիվ 39 երթուղին, որի ուղղությունն է Չաբախ-Կորեայի Ձոր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված խաչմերուկում ամեն անգամ նմանատիպ վթարներ են լինում և վթարների հիմնական պատճառներից մեկը այն է, որ լուսակիրները դարն ապրած են ու երբ նման վթար է լինում, պատկան մարմինները խոստանում են, որ այս խաչմերուկում լուսակիրները կփոխարինվեն թվայիններով, սակայն ստացվում է՝ Էշ մի սատկի, գարուն կգա: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: ՃՈ ավագ հետաքննիչ Դավիթ Խանաղյանի որոշմամբ ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ շտապօգնության վարորդը եղել է սթափ, իսկ թիվ 39 երթուղու վարորդը եղել է ոչ սթափ (խմած) 0,33 տոկոս: [img]http://shamshyan.com/ups/images/0603474001501607727992994.jpg[/img] [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր