211652_close_icon
views-count5917 դիտում article-date 22:10 31-07-2017

Եվրամիության երկրների քաղաքացիները 2019թ. մարտից չեն կարողանա ազատ մտնել Մեծ Բրիտանիա

Եվրամիության երկրների քաղաքացիների համար Մեծ Բրիտանիա ազատ մուտքը կփակվի 2019 թվականի գարնանը՝ ԵՄ-ից թագավորության դուրս գալու հետ մեկտեղ: Այդ մասին հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28650898.html]«Ազատությունը»[/url]՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակի հայտարարությունը: Վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի ազատությունը կավարտվի 2019 թվականի մարտին: «Ազատ տեղաշարժը կավարտվի 2019 թվականի մարտին»,- ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունն արդեն որոշ կետեր է սահմանել, այդ թվում՝ Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիների վերաբերյալ առաջարկներ: Անցած շաբաթ ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել էր, որ միությունից Բրիտանիայի դուրս գալուն չպետք է անմիջապես հաջորդի իմիգրացիոն օրենքներում փոփոխությունը, բայց առևտրի նախարար Լայամ Ֆոքսը նշել է, որ ազատ տեղաշարժը թույլատրելը կնշանակի շեղվել հանրաքվեի արդյունքներից:

Նմանատիպ նյութեր