211652_close_icon
views-count965 դիտում article-date 12:46 03-09-2014

Սկսվել է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնել է Մեծ Բրիտանիայի Թագավորություն և Հյուսիսային Իրլանդիա: Ինչպես փոխանցում է Georgia Online գործակալությունը, մինչ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մեկնարկը Վրաստանի նախագահը մի շարք հանդիպումներ կանցկացնի Լոնդոնում: Նա կայցելի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ, որտեղ ելույթ կունենա «Վրաստանի և Եվրոպայի անվտանգությունը՝ Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին» խորագրով, որից հետո նույն օրը ծրագրված է հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Սեպտեմբերի 4-5-ը Մարգվելաշվիլին մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին և երկկող հանդիպումներ կանցկացնի մի շարք պետությունների առաջնորդների և միջազգային կառույցների ղեկավարների հետ: Վրացական պատվիրակության կազմում կլինեն Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, Նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով խթրհրդական Թենգիզ Պխալաձեն, ՆԱՏՕ-ումՎրաստանի գլխավոր ներկայացուցիչ Լևան Դոլիձեն:

Նմանատիպ նյութեր