ԱՄՆ ռմբակոծիչները Կորեական թերակղզու վրայով թռիչքներ են իրականացրել
ԱՄՆ ՌՕՈՒ երկու ռմբակոծիչներ թռիչք են իրականացրել Կորեական թերակղզու վրայով, որպես ուժի ցուցադրում ի պատասխան Հյուսիսային Կորեայի՝ վերջերս իրականացրած հրթիռի փրձարկման: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28648436.html]«Ազատությունը»[/url]:
Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը Հս. Կորեայի իշխանությունների կարծիքով՝ կարող է հասնել ԱՄՆ-ի տարածքին, եթե հագեցվի միջուկային գլխիկով:
Ամերիկյան զինվորականների խոսքով՝ B-1B ռմբակոծիչները թռել են Գուամեում տեղակայված ԱՄՆ ռազմակայանից, որոնց միացել են ճապոնական և հարավկորեական կործանիչները: Թռիչքը տևել է 10 ժամ:
«Հյուսիսային Կորեան նախկինի պես հանդիսանում է տարածաշրջանային անվտանգության ամենաանհետաձգելի սպառնալիքը»,- հայտարարել է գեներալ Թերենս Օ' Շոգնեսին՝ ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ՌՕ ուժերի հրամանատարը: «Եթե պահաջվի, մենք պատրաստ ենք պատասխանել արագ, մահացու և ճնշիչ հարվածներով, որոնք կարող ենք իրականացնել անհրաժեշտ ժամանակին և մեր ընտրությամբ»,- ընդգծել է ամերիկյան գեներալը
Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը «Թվիթեր»-ում քննադատել է Չինաստանին, որ նա չկարողացավ սանձել իր հյուսիսկորեական դաշնակցին: