211652_close_icon
views-count5588 դիտում article-date 11:55 24-06-2018

Թրամփը պատմել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում տեղի ունեցած Հանրապետական կուսակցության նիստում հայտարարել է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն արդեն սկսվել է։ Այդ մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը։ Թրամփի խոսքով՝ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն շարունակում է Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ բանակցությունները։ Նա նաև ընդգծել է, որ կարևոր է այն փաստը, որ այլևս չեն տեսնում հյուսիսկորեական հրթիռային փորձարկումները։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Հյս. Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին անվանել էր «մեծ բանակցող»։ Հիեցնենք, որ երկու երկրների առաջնորդների երկար սպասված հանդիպումը կայացել է հունիսի 12-ին, Սինգապուրում։

Նմանատիպ նյութեր