ԱՄՆ-ն կարող է նոր ավիակիր ուղարկել Կորեական թերակղզու ափեր. աղբյուր
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Կորեական թերակղզու ուղղությամբ նոր միջուկային ավիակիր ուղարկելու հարցը։ Այդ մասին Tass-ին հայտնել է Կորեայի ԶՈՒ շտաբների ղեկավարների հանձնաժողովի անդամներից մեկը։
«Մեր տվյալներով՝ օգոստոսին Փհենյանը ամենայն հավանականությամբ կարող է նոր ռազմավարական սադրանքներ իրականացնել՝ նոր միջուկային փորձարկում կամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում»,-նշել է զինվորականը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ ԱՄՆ-ն Կորեական թերակղզի կուղարկի կամ «Քարլ Վինսոն» կամ «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը։
Բացի այդ, ընթացիկ ամսվա վերջին տեղի կունենան ամերիկյան-հարավկորեական հերթական համատեղ զորավարժությունները։ Նախորդ զորավարժություններին մասնակցել էին 25 հազար ամերիկացի և 50 հազար կորեացի զինվորականներ։