211652_close_icon
views-count8873 դիտում article-date 23:57 29-07-2017

«Որքան էլ հայերը տառապել ու դժվարին կյանք են ունեցել, միևնույնն է՝ ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա. Վասիլի Բոբեյկա.

Ինչպես հայտնել էինք, հուլիսի 25-26-ը «Jose» ժամանցային համալիրում տեղի է ունեցել «Կոսվկասի առաջնություն» 4-րդ միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցել են 16 պետությունից ժամանած երգիչ-երգչուհիներ ՝ թվով 65-72 մասնակից: Միջազգային ժյուրին ժամանել է 12 երկրից՝ Մալթայից, Էստոնիայից, Բելառուսից, Լատվիայից, Լիտվայից,Ղազախստանից: Ժյուրիի նախագահը Գայանե Հովհաննիսյանն էր: ժյուրիի հայ մյուս անդամների թվում էին Մերի Կարապետյանը, Նարինե Զարիֆյանը,Արևիկ Թանաշյանը, Վիգեն Թանաշյանը, Հրանտ Մուրադյանը, Հայկ Մխոյանը, Ռուզաննա Ջամբազյանը: Ադրբեջանին ևս հրավեր է արվել, սակայն հարևան երկիրը, կարծես թե, վախեցել է ներկա գտնվել: Մրցույթը կազմակերպել էր Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիան, որի նախագահն է Արման Ղուկասյանը: Նրա խոսքով՝ բոլոր մասնակիցները միջազգային մրցույթներում բազմակի հաղթողներ են, իսկ ժյուրիի անդամները՝ միջազգային մրցույթի կազմակերպիչներ: Մրցույթն իրականացվել է 1 փուլով :Մասնակիցները ներկայացել են 1 երգով. Տարիքային խմբերը 6 են. 6-9, 10-12, 13-15, 16-18, 19-25 և 26-ից բարձր: Մասնակիցների պայքարը տեղի է ունեցել Էստրադային, ջազային,դասական ,ժողովրդական, ժանրերում: Յուրաքանչյուր անվանակարգում շնորհվել է «Գրան պրի»: 8 Գրանպ պրիակիրների պայքարի արդյունքում «Սուպեր գավաթը»-ին արժանացել է Չեխիայի ներկայացուցիչ Չեփթեյա Գերխետան, ով գավաթից բացի որպես պարգև ստացել է 500 € : «3-րդ տարին է, որ ես այս մրցույթի նախագահն եմ և շնորհակալ եմ այդ վստահության համար: Ամեն տարի ի հայտ են գալիս շատ շնորհալի երեխաներ: Անցյալ տարվա համեմատ, այս անգամ հզոր ձայները շատ էին, բեմադրությանը ևս ուշադրություն էին դարձրել: Արման Ղուկասյանը հնարավորություն է տալիս բոլորին ցույց տալի իրենց հնարավորությունները և փորձ ձեռք բերել: Ես բոլոր ջանքերը կներդնեմ, որպեսի 5 ամյակը ավելի լայն լսարանի համար տեղի ունենա»,-ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը: Հայ և օտարերկրյա ժյուրին միասին համերաշխ են աշխատել: Մեր թղթակցի հետ զրույցում նրանք բոլորը նշել են, որ մրցույթ փառատոնը կազմակերպված էր հավուր պատշաճի և արժանի էր ավելի լայն լսարանի: Ժյուրիի անդամները առանձնահատուկ նշել են Ղազախստանի պատվիրակության մասնակցության մասին,ովքեր բոլորին հմայել էին մրցույթին իրենց լուրջ վերաբերմունքով: «Որքան էլ հայերը տառապել ու դժվարին կյանք են ունեցել, միևնույնն է՝ ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա: Շատ ընկերասեր, հյուրասեր ու ուրախ ժողովուրդ են: Ես կցանկանայի, որ մյուս ազգերն էլ այսպիսին լինեն»,- հայերի մասին այսպես է արտահայտվել Վասիլի Բոբեյկան Ռոմանիայից: Օտարերկրացի մեր հյուրն իր խոսքում շնորհակալություն հայտնեց WAPA-ի նախագահ Արման Ղուկասյանին նման բարձրակարգ միջոցռման համար, ինչպես նաև մասնակիցների ծնողներին, որ այսպիսի տաղանդաշատ երեխաներ ունեն: «Բոլոր մասնակիցները շատ լավն էին և լրջորեն պատրաստվել էին մրցույթին:Երեխաները մեր ապագան են»,-ասաց նա: [color=#EF2929]SHAMSHYAN[/color].com-ը շնորհավորում է մրցույթ-փառատոնի հաղթողներին և մաղթում նորանոր հաղթանակներ: Նյութը՝ Կարինե Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր