«Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը
Հուլիսի 29-ին, ժամը 20։30-ին, հրավիրում ենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահ` դիտելու ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կինոնկարների շարքին դասված (զբաղեցրել է 53-րդ տեղը), 8 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս» մրցանակների ու մի քանի այլ հեղինակավոր պարգևների արժանացած «Ամադեուս» ֆիլմը:
1984 թ. ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած կինոնկարի հիմքում երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունն է։
Տոմսի արժեքը` 500 ՀՀ դրամ է:
[b]«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
[/b]