Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի բացմանը կցուցադրվի «Նմանակման խաղ» ֆիլմը
Փետրվարի 14-ին, ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Բացման արարողությունից հետո տեղի կունենա «Նմանակման խաղ» ֆիլմի ցուցադրությունը: