8957 դիտում
22:45 24-01-2017
«Հայկական կինոյի էջերից» միասնական նոր ծրագրի շրջանակում կցուցադրվի առաջին հայկական հնչյունային ֆիլմը՝ Համո Բեկնազարյանի «Պեպո»-ն
Հունվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ ստեղծված նոր «Հայկական կինոյի էջերից» միասնական ծրագրի սահմաններում ՆԱՄ-ում կցուցադրվի առաջին հայկական հնչյունային ֆիլմը՝ Համո Բեկնազարյանի «Պեպո» կինոնկարը:
Ֆիլմի ցուցադրությունից հետո կինոմասնագետների կողմից կծավալվի զրույց-քննարկում, որի միջոցով ներկաները կծանոթանան «Պեպո» կինոնկարի մասին պատմող նոր և հետաքրքիր բացահայտումներին:
Միջոցառմանը ներկա կլինի կինոգետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Սիրանույշ Գալստյանը, ով կխոսի առաջին հայկական հնչյունային ֆիլմի ստեղծման պատմության մասին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը 1923 թվականի ապրիլին ստեղծված և իր ու հայկական կինոյի հիմնադիրներից մեկի` Համո Բեկնազարյանի անունով վերանվանված «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդն է:
Մուտքն ազատ է:
[b]«Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
5359 դիտում
11:44 12-12-2016
1936 թ․-ին Մոսկվա կինոթատրոնի բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպո»-ն
Այս բաժնից
2026 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան