Ստամբուլի օդանավակայանում իրար են բախվել երկու ինքնաթիռ
Ստամբուլի օդանավակայանում իրաի են բախվել երկու ինքնաթիռ: Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի պոչային հատվածը մեկ այլ օդանավի հետ բախվելու հետևանքով վնասվել է : Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը`Ակտաու մեկնող Scat ղազախական ավիաընկերության ինքնաթիռը շարժվելիս է եղել Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի թռիչքուղով, իսկ թուրքական ավիաընկերության ինքնաթիռը` օդանավակայանի շենքից թռիչքուղի: Ղազախական ինքնաթիռը դիպել է թուրքական ինքնաթիռի պոչին:
Turkish Airlines-ի ինքնաթիռի մեկնումը չեղարկվել է, 286 ուղևոր Թայբեյ է մեկնել մեկ այլ ինքնաթիռով: