Ստամբուլի օդանավակայանում 2 օդանավեր են բախվել
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում իրար են բախվել Scat Airlines և Türk Hava Yollari ավիաընկերություններին պատկանող 2 օդանավեր։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Scat Airlines-ի օդանավը պատրաստվում էր իրականացնել դեպի Աքթայ, իսկ երկրորդը՝ դեպի Թայբեյ չվերթը։
Միջադեպի հետևանքով թեթևակի վնասվածք է ստացել Türk Hava Yollari-ի օդանավի պոչային հատվածը, որի ուղևորները տարհանվել են։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ բախման պատճառը եղել է խիտ մշուշը, ինչի պատչառով տեսանելիությունը բավականին ցածր է եղել։