211652_close_icon

Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան. ամենաշատը թոռնիկին էր կարոտել. «Առավոտ»

views-count27194 դիտում article-date 10:23 27-07-2017
«Առավոտ» թերթը գրում է. «Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը, դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ ժամով տեսակցել են իրենց հարազատին: «Առավոտ»-ի հետ զրույցում Հրաչյա հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, պատմել է, որ ամուսինը բարձր տրամադրություն է ունեցել, ամենից շատ ուրախացել է՝ թոռնիկին տեսնելով: «Գնացել էինք տեսակցության, նոր ենք տուն վերադարձել: Ամուսինս շատ ուրախ էր ասում է՝ 4 տարի Ռուսաստանում պատիժ կրելուց հետո ես ինձ այստեղ լիարժեք տանն եմ զգում: Զգացվում էր, որ դեռ հիվանդություն ունի, լավ չէ, բայց իրեն շատ լավ էր պահում: Այնքան էր ուրախացել, ամենից շատ թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջեցնում»,- թերթին ասել է Անահիտ Մարտիրոսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր