1694 դիտում
15:20 19-03-2014
Հրաչյա Հարությունյանի հարազատները մինչև հիմա նրան ոչ տեսակցել են, ոչ էլ հեռախոսազրույց ունեցել
Ռուսաստանում 2013 թվականի հուլիսի 13-ին Մերձմոսկվայում վթարված «Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանի ապրիլի 14-ի դատավարությանը փաստաբանի կողմից բարձրացվելու է նրան Հայաստան տեղափոխելու հարցը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանը:
Նա ասաց, որ փաստաբանը թեեւ միջնորդելու է, որպեսզի նրան պատիժը կրելու համար ուղարկեն Հայաստան, բայց դեռ պարզ չէ՝ միջնորդությունը կբավարարվի՞, թե՞ ոչ: Նշեց նաև, որ հոր հետ մինչեւ հիմա չեն խոսել. «Նրա հետ ոչ մի կապի միջոց չկա: Մի անգամ փաստաբանի հետ թոռան նկարն էր խնդրել, որն ուղարկել ենք: Ինչպես նաեւ ամեն անգամ փաստաբանի հետ փոխանցում է, որ կարոտում է եւ այլն եւ այլն»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրաչյա Հարությունյանը ամենայն հավանականությամբ պատիժը կկրի Հայաստանում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա կնոջ հայրը` Վիկտոր Մարտիրոսյանը: «Ռուսաստանի Դաշնության ՄԻՊ-ի միջոցով փորձում ենք հասնել նրան, որ այստեղ պատիժը կրի: Բայց դեռ ոչ դատը եղել է, ոչ էլ հստակ որոշում կա: Ասում են՝ մինչեւ մայիս դատը կլինի, իսկ պատիժը առավելագույնը 7 տարվա ազատազրկում է»,- ասել էր Վիկտոր Մարտիրոսյանը:
Հշեցնենք, որ Հ. Հարությունյանի վարած բեռնատարը հարվածել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ: Իսկ դատավարություններից մեկի ժամանակ նրան դատարան էին տարել կանացի խալաթով:
Նմանատիպ նյութեր
27071 դիտում
10:23 27-07-2017
Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան. ամենաշատը թոռնիկին էր կարոտել. «Առավոտ»
2471 դիտում
13:52 26-12-2016
Արման Թաթոյանը Հրաչյա Հարությունյանի հարցով հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր գործընկերոջ հետ
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
931 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ