2854 դիտում
12:47 05-03-2016
Հրաչյա Հարությունյանի հարազատները անորոշության մեջ են եւ շատ ընկճված. վերջին աղմկահարույց հեռախոսազանգից հետո նրանից ոչ մի տեղեկություն եւ հեռախոսազանգ չեն ստացել
Հրաչյա Հարությունյանը մինչեւ իր վերջին հեռախոսազանգը, երբ հայտնել էր, որ առողջական խնդիրներ ունի եւ իրեն ստորացնում են, օրվա մեջ նույնիսկ երկու անգամ հարազատներին զանգ էր տալիս: Այնինչ այդ հեռախոսազանգից հետո արդեն 10 օրից ավելի է, ինչ հարազատները նրանից հեռախոսազանգ չեն ստացել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ անորոշության մեջ են, քանի որ դեսպանատնից էլ չեն արձագանքել. «Չգիտենք էլ, թե ինչ պետք է անենք, ուր պետք է դիմենք: Հիմա նա առանձին խցում է եւ առողջական վիճակի մաիսն էլ տեղեկություններ չունենք»:
Հիշեցենք, որ Հ. Հարությունյանի հարազատները դիմում էին ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարություն, այնտեղից էլ գրություն էր ուղարկվել Մոսկվայի դեսպանատուն՝ պարզաբանում տալու համար, թե ինչու են ճնշումներ գործադրվում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Հ. Հարությունյանին առանձնացրել են ու առանձին սենյակում են պահում եւ ստորացնում են եւ վերաբերվում, ինչպես անասունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հ. Հարությունյանի աները՝ ավելացնելով, որ Հրաչյան է զանգ տվել եւ այդ մասին հայտնել իրեն: Բացի այդ, բանտի աշխատակիցներից մեկը, ով հայտնել էր, թե վթարից տուժածներից մեկը իր ծանոթն է, Հ. Հարությունյանի առաջ 1 միլիոն 200 հազար գումարի պահանջ էր դրել: Նաեւ առողջական խնդիրներ ունի: «Ողնաշարի հետ կաված խնդիր ունի չի, կարողանում տեղաշարժվել, զանգ էր տվել ինձ, որ այդ թղթերը ուղարկեմ բանտապետին ու այդ մասին հայտնեց: Ասաց, որ նաեւ այդքան գումարի պահանջ են դրել: Այնինչ, Արա Աբրահամյանը բոլոր տուժածներին 2 միլիոնի չափով գումար է տվել: Հրաչյան նաեւ ասց, որ իրեն չեն ծեծում, բայց անընդհատ նեղում են եւ ստորացնում»,- ասել էր Վ. Մարտիրոսյանը:
Խոսելով առաջիկա քայլերի մասին՝ նշել էր, որ գնալու է Արդարադատության նախարարություն և դիմում գրի, որպեսզի ուղարկեն ՌԴ դեսպանատուն եւ այնտեղից պարզաբանում տան, թե ինչ է կատարվում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ եւ դատապարտել 6 տարի և 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին հայտնել էր LifeNews-ը: Հիշեցնենք, որ նրա վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չէր անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել էր երթևեկության կանոնները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
853 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
889 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները