211652_close_icon
views-count2640 դիտում article-date 12:33 05-08-2014

Հրաչյա Հարությունյանի հարազատները չեն կարողանում կապ հաստատել ոչ նրա, ոչ նրա փաստաբանի հետ, բայց դատավճիռը բողոքարկելու են

Հրաչյա Հարությունյանի հարազատները դժգոհ են վճռից: Նրանք 4 չորս տարվա ազատազրկում էին ակնկալում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Անահիտը: Միաժամանակ ավելացրեց, որ վճիռը բողոքարկելու են, սակայն չեն կարողանում փաստաբանի հետ կապ հաստատել, քանի որ հեռախոսը չի վերցնում: Իսկ Հրաչյա Հարությունյանի հետ ընդհանրապես կապի միջոց չունեն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ եւ դատապարտել 6 տարի 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին է հայտնել էր LifeNews-ը: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չի անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել է երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր