211652_close_icon
views-count5585 դիտում article-date 15:58 26-07-2017

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Հուլիսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նեքին Չարբախից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվել է 3000 քմ ցորենի հնձած արտ, Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1500 քմ խոտածածկույթ, Գեղադիր գյուղի գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 0.7 հա, Քանաքեռավան-Մրգաշեն գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում 2 օջախով՝ մոտ 600 քմ, Գետարգել գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի տարածքում՝ 3 հա խաղողի այգի: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր