211652_close_icon
views-count2904 դիտում article-date 11:13 26-07-2017

Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Նավթի համաշխարհային գները առևտրի միջազգային էլեկտրոնային բորսաներում աճում են. այդ են վկայում տվյալները, փոխանցում է gazeta.ru-ն։ Այսպես, Լոնդոնի Ice Futures բորայում Brent էտալոն նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն այսօր առավոտյան բարձրացել է 0.84 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.62 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.09 տոկոսով՝ հասնելով 1 բարելի դիմաց 48,41 ԱՄՆ դոլարի։

Նմանատիպ նյութեր