Նեյմարի շրջապատը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջում
Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի շրջապատը մտադիր է երաշխիքներ ստանալ ՊՍԺ-ից, եթե Նեյմարը տեղափոխվի այնտեղ, և որ այդ տրանսֆերը չի խախտի ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:
Կողմերից յուրաքանչյուրի կողմից պաշտոնական որևէ հայտարարության բացակայությունը վկայում է, որ գործարքն առայժմ չի կայացել, թեպետ մոտ է դրան:
Հաշվի առնելով, ՊՍԺ-ն պետք է վճարի 222 մլն եվրո, բրազիլացին ու նրա ներկայացուցիչները ցանկանում են վստահ լինել, որ երբ ՈւԵՖԱ-ն ուսումնասիրի այդ տրանսֆերը, ապա դրան չեն հաջորդի պատժամիջոցները:


