Նեյմարի շրջապատը վրդովված է Պիկեի արտահայտություններից
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն թիմակից Նեյմարի հետ լուսանկար է տեղադրել սոցցանցի իր էջում, ինչը բրազիլացու ներկայացուցիչների վրդովմունքն է առաջացրել:
Նեյմարի շրջապատը դժգոհ է մնացել լուսանկարի տակ արված մակագրությունից. «Նա մնում է»: 25-ամյա Նեյմարը դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, և երբ նրա հետ ՊՍԺ-ն բանակցություններ է վարում, նման արտահայտությունները որակվել են ոչ կոռեկտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Se queda. pic.twitter.com/RtPHUr9iTH
— Gerard Piqué (@3gerardpique) July 23, 2017



