ՊՍԺ-ն Նեյմարի դիմաց «Բարսայից» պահանջում է Դեմբելեին և 80 մլն եվրո
«Բարսելոնան» և ՊՍԺ-ն կարող են ֆուտբոլիստների փոխանակում կատարել:
Փարիզցիները հարձակվող Նեյմարի դիմաց պահանջում են կատալոնացիների հարձակվող Ուսման Դեմբելեին և հավելավճար՝ 80 մլն եվրոյի չափով:
Ավելի վաղ նշվում էր, որ բրազիլացին պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՍԺ-ի հետ, որ եթե «Բարսան» ընդունելի առաջարկ անի, ապա իրեն բաց կթողնեն: