211652_close_icon
views-count6508 դիտում article-date 13:28 25-07-2017

Նախարարությունը 2017 թ-ի 1-ին կիսամյակում տրամադրել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով։ Հանքավայրերն շահագործման թույլտվությունները վերաբերել են բացառապես բազալտի, տրավերտինի, տուֆի, կրաքարերի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանմանը։ Տրամադրվել է տրավերտինի և ավազակոպճային խառնուրդի 3-ական, տուֆի և կրաքարերի 1-ական և բազալտի 2 հանքավայրի շահագործման իրավունք։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Հարություն Պողոսյանի փոխանցմամբ, առաջին կիսամյակում շահագործման թույլտվություններից բացի, ևս 11 ընկերություն ստացել է երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման իրավունք։ Նշենք, որ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ գործողության ժամկետում է 421 արդյունահանման և 42 երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույտվություն։ Եվս 30 շահագործման իրավունք է գործում հանքային ջրերի արդյունահանման ոլորտում։

Նմանատիպ նյութեր