1808 դիտում
14:12 23-12-2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք
Կառավարությունը կարևորում է Հայաստանում ընդերքօգտագործումը` բացառապես բնապահպանական բարձր չափանիշների պահպանմամբ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2019-ի վերջին 6 ամիսների ընթացքում դադարեցրել է ընդերքօգտագործման 21 իրավունք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մեր նախարարության կողմից 2019-ին գրավոր զգուշացում է տրվել շուրջ 204 կազմակերպությունների, որոնց արդյունքում այս պահի դրությամբ շուրջ 501 մլն դրամ ապառք է վճարվել ՀՀ բյուջե: Խոսքը տարիներով կուտակված ապառքների մասին է: Եվ թվով 31 կազմակերպության նկատմամբ չվճարելու և այլ պատճառներով սահմանված կարգով ընթանում են իրավունքների կասեցման վարույթներ: Ես չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, թե ՀՀ կառավարությունը պայքարում է ընդերքօգտագործողների դեմ, բայց Հայաստանում ընդերքօգտագործումը լինելու է բնապահպանության բարձր չափանիշների ներքո, միևնույն ժամանակ դա այն կարևոր ուղղություններից մեկն է, որն այսօր ՀՀ-ում մեծ ֆինանսական միջոցներ է ապահովում մեր բյուջեի համար: Այս տարի վերջին 6 ամիսներին մեր նախարարության կողմից դադարեցվել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք»,-ասաց Պապիկյանը:
Նախարարը վստահեցրեց, որ ընդերքօգտագործման ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել: Պապիկյանը նաև նշեց, որ ընդերքօրգտագործողները մեծ հարկատուների ցանկում առաջնայիններից են:
Նմանատիպ նյութեր
3422 դիտում
15:20 18-03-2022
Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր գլխավոր քարտուղար է նշանակել
1737 դիտում
14:10 04-06-2019
ՀՀ վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ է նշանակել
Այս բաժնից
748 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
685 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
979 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է