211652_close_icon
views-count3613 դիտում article-date 13:45 28-07-2017

2017 թ-ի 1-ին կիսամյակում ՔԿ-ում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ

ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Այսպես՝ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ, որոնցից 1-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ՝ գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքեր եւ հանցավոր այլ դրսեւորումներ։ Այսպես՝ 215 քրեական գործերից 127-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին, 24-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն և այլն: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 2-ը եղել են մոր, 11-ը՝ հոր, 1-ը` խորթ մոր, 2-ը` խորթ հոր , 2-ը՝ եղբոր/քրոջ, 14-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 63-ը՝ ամուսնու , 5-ը՝ կնոջ, 4-ը՝ թոռան , 6-ը՝ ամուսնու ծնողների, 5-ը՝ հարսի/փեսայի, 1-ը՝ խնամակալի, հոգաբարձուի կամ խնամատար ծնողի կողմից կատարված: Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 115 անձ, որոնցից 60-ը՝ 18-35 տարեկան, 55-ը՝ 35 տարեկանից բարձր: Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 161 անձ, որոնցից 8-ը՝ մինչև 12 տարեկան, 7-ը՝ 12-14 տարեկան, 10-ը՝ 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 81-ը՝ 18-35 տարեկան, 53-ը՝ 35 տարեկանից բարձր: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 43 քրեական գործ՝ 46 անձի վերաբերյալ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. «Ընտանեկան բռնություն» եզրույթը կիրառվում է 2014թ. նոյեմբերի 17-ի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի 3-րդ կետում տրված ձևակերպման համատեքստում, որի համաձայն՝ «ընտանեկան բռնություն» եզրույթը մեկնաբանվում է հետևյալ կերպ. «… ֆիզիկական և հոգեբանական բռնի գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում, կամ նախկին (կամ ներկա) ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից, թե կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում, թե՝ ոչ»:

Նմանատիպ նյութեր