Փրկարարներրն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Հուլիսի 23-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հանգստյան գոտի տանող ավտոճանապարհին «Opel» մակնիշի 34 CO 142 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: