211652_close_icon

Աֆղանստանում ԻՊ առաջնորդին սպանել է անօդաչու թռչող սարքը

views-count3706 դիտում article-date 17:55 16-07-2017
Պենտագոնը հայտարարել է, որ Իսլամական պետության Աֆղանստանի մասնաճյուղի առաջնորդ Աբու Սայեդին սպանել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը: Այդ մասին գրում է Boston Globe-ը: Այդ օպերացիայի ընթացքում սպանվել են նաև խմբավորման մյուս անդամները, իր հաղորդագրությունում նշում է Պենտագոնը, որը պնդում է, թե այդ հարձակումը զգալիորեն կխախտի ահաբեկչական խմբավորման ծրագրերը՝ իր ներկայությունը տարածել Աֆղանստանում: Այնուամենայնիվ, Իսլամական պետությունը ապացուցել է իր ճկունությունը՝ սպանությունից հետո փոխելով իր առաջնորդներին:

Նմանատիպ նյութեր