ՀՀ ԶԻնված ուժերի դիրքապահները հայտնաբերել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքը և վնասազերծել (լուսանկարներ)
Արցախի Հյուսիս Արևելյան շրջանում դեկտեմբերի 11-ին մեր դիրքապահները հայտնաբերել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքը և վնասազերծել: Այդ մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատեր, ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
«600000 ԱՄՆ դոլլար արժողությամբ անօդաչու ինքնաթիռը վառվելով ընկել է ադրբեջանական տարածքի վրա, և ադրբեջանցի դիրքապահները կարծել են, թե նոր հայկական զենք է և իրենք էլ են սկսել կրակել իրենց իսկ սարքի վրա», -հավելել է օգտատերը:
Նա նաև լուսանկարներ է տեղադրել: