ԱՄՆ-ի Պերլ-Հարբոր ռազմակայանը համալրվել է John Finn հածանավով
Հավայան կղզիներում ամերիկյան Պերլ-Հարբոր ռազմածովային բազան համալրվել է նորագույն John Finn կառավարելի հրթիռային հածանավով: Այս մասին հաղորդում է ԱՄՆ [url=https://www.defense.gov/News/Article/Article/1248724/new-guided-missile-destroyer-signals-us-resolve-pacom-chief-says/]Պենտագոնի[/url] կայքը:
John Finn-ն առաջին հածանավն է, որը հագեցած է Aegis Baseline 9 համակարգով: Այն նավին թույլ է տալիս «միաժամանակ օդային մարտ և հակահրթիռային պաշտպանություն մղել»:
«Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն անխզելիորեն կապված է Ամերիկայի ապագա անվտանգության և տնտեսական բարգավաճման հետ: ԱՄՆ-ն միշտ խաղաղօվկիանոսյան տերություն է եղել և առաջնորդ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս նավի հայտնվելը հստակ ուղերձ է մեր ընկերներին ու հակառակորդներին, որ մենք շարունակում ենք ուշադրություն հատկացնել այս տարածաշրջանին»,- ընդգծել է ադմիրալ Հարրի Բ.Հարիս կրտսերը: