3203 դիտում
20:16 13-09-2016
ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «All of Me»․ John Legend․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2007 թվականի մայիսին Ջոնը համագործակցեց Tide լվացք ախտահանող կազմակերպության հետ՝ բարձրացնելու St. Bernard Parish - ում ապրող կարիքավոր ընտանիքների մասին։
Վերջինս Կատրինա փոթորկից երբևէ ամենաշատը տուժած տարածքների ցանկում է։ Նա այցելեց մի շարք տներ, որոնք վերանորոգվում էին Tide կազմակերպության կողմից։ 2007 թվականի հուլիսի 7-ին Ջոնը մասնակցեց համերգի Լոնդոնում (Live Earth concert)` ներկայացնելով "Ordinary People" (Հասարակ մարդիկ) երգը։
Պրոֆեսոր Ջեֆրի Սեքի Աղքատության վերջը (The End of Poverty) գիրքը կարդալուց հետո Ջոնը սկսեց իր՝ Show Me քարոզարշավը 2007 թվականին։ Այս արշավի միջոցով նա կոչ էր անում իր երկրպագուներին և շահույթ չհետապնդող կազմակերպություններին օգնել Բոսսաո գյուղում ապրող մարդկանց։ 2007 թվականին նա GQ Magazine – ի տղամարդկանց ֆոնդի խոսնակն էր։
Այն ստեղծված էր տղամարդկանց շրջանում բարձրացնելու հինգ կարևորագույն հիմնաքարերի տեղեկացվածության մակարդակը՝ պատասխանատվություն, առողջություն, կրթություն, շրջակա միջավայր և արդարադատություն։ Նույն թվականի հոկտեմբերին Ջոնը ներգրավվեց The Gap ամերիկյան հայտնի հագուստի մանրածախ առևտրի խանութի կողմից հովանավորված ծրագրում։
Նախագծի ընթացքում “կարմիր քարոզարշավը” (նաև “2 WEEKS” անվամբ) ֆինանսավորվում էր The Gap ընկերության կողմից, որը տրամադրում էր հասույթ յուրաքանչյուր վերնաշապիկից ստացված վաճառքից։
Վերջինս հավասարազոր է Աֆրիկայում երկու շաբաթվա անտիռետրովիրուսային դեղեր գնելու համար անհրաժեշտ գումարին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2856 դիտում
14:11 15-11-2016
Լավ տրամադրության համար․ John Legend․ «Love Me Now»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3473 դիտում
13:46 01-02-2017
ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «For All Seasons»․ Yanni․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3164 դիտում
22:48 19-07-2016
ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Imagine»․ John Lennon․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին