3744 դիտում
09:19 16-07-2017
Ռուսաստանը կշարունակի սատարել Սիրիայի շուրջ ՄԱԿ-ի ջանքերին
Ռուսաստանը կշարունակի սատարել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրայի ներդրած բոլոր ջանքերին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի ժնևյան բաժնի Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը, փոխանցում է ria.ru-ն։
«Մենք միշտ աջակցել և աջակցում ենք Սիրիյաի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին և նրա աշխատակազմին։ Վերջին ժամանակներում նրանք ցույց են տալիս, որ մտադիր են ակտիվորեն համագործակցել բանակցային գործընթացի շուրջ, բավական հավասարակշռված են գործում, առաջընթացի հնարավորություններ փնտրում և հիմնական խաղացողների ընդհանուր կարծիքի հիման վրա ավելի ծանրակշիռ առաջարկություններով հանդես գալիս»,- ասել է Բորոդավկինը:
Նմանատիպ նյութեր
851 դիտում
13:47 26-06-2014
Հայաստանը կշարունակի օժանդակել Աֆղանստանում անվտանգության հաստատման միջազգային ջանքերին. Էդվարդ Նալբանդյան
676 դիտում
13:33 02-02-2023
«ԵԽ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտության ջանքերին». ԵԽ-ն պատասխանել է Թագուհի Թովմասյանին
694 դիտում
11:53 28-06-2023
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար
Այս բաժնից
400 դիտում
14:17 08-09-2024
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել
565 դիտում
12:22 08-09-2024
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1321 դիտում
10:59 08-09-2024
Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը