211652_close_icon
views-count84819 դիտում article-date 23:15 14-07-2017

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. «Ֆլեշ պլյուս»-ի բեռնատարը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հուլիսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի 339 ՍՍ 22 համարնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհին Հարթավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը: Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարները քաղաքացիների, ճանապարհային ոստիկանների հետ փորձում են դին դուրս բերել ձորից: Սակայն անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, որպեսզի մեքենան, որը դիզվառելիքով է բարձված եղել, դարձի բերեն, որպեսզի դին տեղափոխեն երթևեկելի գոտի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Ստեփանակերտ քաղաքում գործող «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր