«Ռեալը» հայտարարեց Սեբալյոսի ձեռք բերման մասին
«Բետիսի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը պաշտոնապես դարձավ «Ռեալի» խաղացող:
Մադրիդյան ակումբը հայտարարեց ֆուտբոլիստի տեղափոխության մասին: Սեբալյոսի հետ կնքվել է 6-ամյա պայմանագիր:
Տրանսֆերի արժեքը չի նշվել, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ այն կկազմի մոտ 18 միլիոն եվրո:
Նորեկի շնորհանդեսը կկայանա հուլիսի 20-ին:


