20915 դիտում
23:06 13-07-2017
Ձմերուկի հինգերորդ փառատոնը տեղի կունենա հուլիսի 15-ին
«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում ս.թ. hուլիսի 15-ին` ժամը 19:00-ին, Կարապի լճի տարածքում կսկսվի ձմերուկի հինգերորդ փառատոնը: Արդեն ամենամյա դարձած այս միջոցառումը սիրված և սպասված տոն է ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այս անգամ ևս փառատոնի հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանց. ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և իհարկե՝ ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում: Մրցույթների հաղթողները կստանան մրցանակներ: Իսկ փառատոնը կեզրափակվի հայկական հանրաճանաչ երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով:
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
14:33 15-07-2016
Հուլիսի 16-ին Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի «Ձմերուկի» 4-րդ փառատոնը
1422 դիտում
16:34 19-07-2018
Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը
21049 դիտում
23:27 18-07-2015
Կարապի լճում տեղի ունեցավ ձմերուկի երրորդ երևանյան փառատոնը. ձմերուկներ բոլոր երկրներից միացեք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1225 դիտում
23:18 26-03-2024
«Լադանիվա»-ն Եվրատեսիլում ելույթ կունենա 8-րդ համարի ներքո