«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի այս շաբաթ լուծել Պերիշիչի հարցը
«Մանչեսթեր Յունայթեդը» այս շաբաթ կփորձի ավարտել «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի տեղափոխության հարցը, մինչև իտալական ակումբը կմեկնի Ասիա՝ շրջագայության:
Ակումբները դեռևս չեն պայմանավորվել 28-ամյա խորվաթի տրանսֆերի արժեքի շուրջ: «Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկում է 40 մլն եվրո, «Ինտերը» պահանջում է 55 մլն:
«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ցանկանում է Պերիշիչին պահել թիմում, սակայն խաղացողն ինքը պատրաստ է տեղափոխությանը:


