808 դիտում
12:31 24-06-2024
Այս շաբաթ ավարտե՛ք, մյուս շաբաթ, որ այս հարցը տրվի, ասեք՝ վե՛րջ, ունենք տեխհսկող, աշխատում ենք. Տիգրան Ավինյանը՝ փոսալցման մասին
Փոսալցման հետ կապված տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիրը լուծվել է, նոր պայմանագիր կկնքվի և կշարունակենք աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։
«Մայրաքաղաքի 4 վարչական շրջանում այդ խնդիրը կա և պետք է մեկ անձից գնումներ իրականացվեն, որպեսզի փոսալցումները շարունակվեն»,- նշեց նա:
Հաջորդիվ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը զեկուցեց, որ նախկին տեխհսկողի հետ դեռ ֆինանսական հարցերը չեն լուծվել։ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանն էլ նշեց, որ պետք է վերջնական վճարեն այն տեխհսկողին, որի հետ լուծվել է պայմանագիրը և որին երկու անգամ պարտադրել են քանդել անորակ աշխատանքը։
Եվս երկու վարչական շրջանի ղեկավարներ հայտնեցին որ իրենք էլ պետք է մեկ անձից գնման միջոցով նոր տեխհսկողի հետ պայմանագիր կնքեն, որպեսզի ավարտեն փոսալցման աշխատանքները։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Տեխհսկողության հետ կապված խնդիրն այն է, որ տեխհսկողը մեկ այլ ընկերության հետ էր փոխկապակցված, որն ընդգրկված է եղել սև ցուցակում: Նա ի սկզբանե մեզ մոլորության մեջ է գցել, այդքան իրենց դարդը մի լացեք։ Չգիտեմ՝ ովքեր են, կարևոր էլ չէ, բայց մեր խնդիրն աշխատանքներն առաջ տանելն է»:
Նա հանձնարարեց ընթացիկ շաբաթվա ընթացքում արագ լուծել խնդիրները և հաջորդ շաբաթ շարունակել փոսալցումները:
«Այս շաբաթ ավարտեք: Մյուս շաբաթ, որ այս հարցը տրվի, ասեք՝ վերջ, ունենք տեխհսկող, աշխատում ենք։ Լա՞վ»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նմանատիպ նյութեր
35325 դիտում
22:10 22-05-2019
Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ». Vnews.am
3842 դիտում
14:12 07-10-2020
Վերջին օրերին ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ. Տիգրան Ավինյանը ահազանգում է և կոչ անում
Այս բաժնից
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1168 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը