Խամես Ռոդրիգեսը տեղափոխվեց «Բավարիա»
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը տեղափոխվեց «Բավարիա»:
Գերմանական ակումբը 25-ամյա կոլումբիացուն վարձակալել է երկու մրցաշրջանում՝ հետագայում ամբողջությամբ նրա տրանսֆերը գնելու իրավունքով:
Վարձակալելու համար «Բավարիան» կվճարի 15 միլիոն եվրո: Նշենք, որ Խամեսին ցանկանում էր ձեռք բերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:


