Խամես Ռոդրիգեսը ֆանտաստիկ հարվածով առաջ է մղում Կոլումբիայի հավաքականին. տեսանյութ
Ռիո Դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում շարունակում է ընթանալ 2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Կոլումբիա – Ուրուգվայ խաղը: 29-րդ րոպեին կոլումբիացիներին ֆանտաստիկ հարվածով հաշվի մեջ առաջ է մղել Խամես Ռոդրիգեսը: Առաջին խաղակեսից հետո կոլումբիացիները հաղթում են 1:0 հաշվով: