Խամես Ռոդրիգեսը նախընտրում է հանդես գալ Մադրիդի «Ռեալ»-ում
Կոլումբիայի հավաքականի հարձակվող Խամես Ռոդրիգեսը, ով հանդիսանում է գալիս «Մոնակո»-ի խաղացող, հայտարարել է, որ դեմ չէր լինի իր կարիերան շարունակել Իսպանիայում: Նշենք, որ Խամես Ռոդրիգեսը համարվում է ընթացիկ աշխարհի առաջնության հերոսներից մեկը: Կոլումբիացին 5 գոլով և 2 գոլային փոխանցումով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: Հենց նրա դուբլի շնորհիվ Կոլումբիայի հավաքականը 1/8 եզրափակիչում հաղթահարեց Ուրուգվայի ընտրանու արգելքը:
« Ես կցանկանայի հանդես գալ Իսպանիայում: Իսպանական լիգայում հանդես գալը իմ երազանքն է, քանի որ այն լավագույնն է աշխարհում: Կնախընտրեի հանդես գալ «Ռեալ»-ում»,-Խամեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: