Օլիվյե Ժիրու. Այդպես էլ չկարողացա «Արսենալի» հետ հաղթել ԱՊԼ-ում
«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն պատմել է իր հիմնական նպատակի մասին:
«Չգիտեմ, միգուցե դա կարելի է ափսոսանք համարել, բայց իմ մոտ չավարտված գործի զգացում է մնացել, քանի որ չկարողացա «Արսենալի» հետ նվաճել Պրեմիեր-Լիգան:
5,5 տարին հենց այնպես չանցան: Ես հաճախ եմ ասել, որ իմ վերջնական նպատակը առաջնությունում հաղթելն է:
Ես առայժմ պրեմիեր-լիգայում եմ, այժմ «Չելսիում»եմ: Այս տարվա համար մտածումեմ, որ տիտղոսի համար պայքարն ավարտված է, սակայն հաջորդ տարի մենք մեծ ամբիցիաներ ենք ունենալու:
Մինչև կարիերաս ավարտելը ցանկանում եմ նվաճել ԱՊԼ-ը», ասել է Ժիրուն: