211652_close_icon

Առանց Կարեն Շահնազարովի անհնար է պատկերացնել ռուսական կինոն. Պուտինն ու Մեդվեդևը շնորհավորել են ռեժիսորի 65-ամյակը

views-count8833 դիտում article-date 22:25 08-07-2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են հայտնի ռեժիսոր, սցենարիստ և հասարակական գործիչ Կարեն Շահնազարովին՝ 65-ամյակի կապակցությամբ: Վ. Պուտինի շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում, իսկ Դ. Մեդվեդևինը՝ կառավարության: Առանց Կարեն Շահնազարովի անհնար է պատկերացնել ռուսական կինոն,- իր շնորհավորական խոսքում նշել է Մեդվեդևը: Հիշեցնենք, որ Կ. Շահնազարովի 65-րդ տարեդարձին ընդառաջ Մոսկվայի կինոթատրոններում կազմակերպվել էին ռեժիսորի 14 ֆիլմերի անվճար ցուցադրումներ:

Նմանատիպ նյութեր