1276 դիտում
11:55 23-02-2022
«Առանց գործարարության աշխույժ մասնակցության անհնար է պատկերացնել տարածաշրջանային արդյունավետ տնտեսական համագործակցություն»․ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն ՀՀ կատարած այցի շրջանակներում փետրվարի 22-ին հյուրընկալվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում։
Շնորհակալություն հայտնելով ընձեռնված հնարավորության համար՝ գլխավոր քարտուղարը ներկայացրեց այն առաջնահերթությունները, որոնք, ստանձնելով այս պաշտոնը, նախանշել է կառույցի առաջիկա գործունեության համար։ Ընթացիկ տարին հոբելյանական է՝ լրանում է ՍԾՏՀԿ-ի ստեղծման 30-ամյակը, ինչը, Լազար Կոմանեսկուի խոսքերով, առավել պարտավորեցնող է աշխատանքների աշխուժացման առումով։ Կազմակերպության հիմնարար բաղադրիչը տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն է, ուստի գլխավոր քարտուղարը կարևոր է համարում ամենայնս զերծ մնալ քաղաքական բովանդակությունից, շեշտը դնել համատեղ գործարար նախագծերի վրա։
Այս առումով նա ընդգծեց ՍԾՏՀԿ Գործարար խորհրդի աշխատանքների աշխուժացման անհրաժեշտությունը, որում ներառված է նաև ՀԱԳՄ-ն։ «Առանց գործարարության աշխույժ մասնակցության անհնար է պատկերացնել տարածաշրջանային արդյունավետ տնտեսական համագործակցություն»,-նշեց Լազար Կոմանեսկուն։ Նա ներկայացրեց այն ուղղությունները, որոնց հոբելյանական և գալիք տարիներին հետամուտ է լինելու ՍԾՏՀԿ-ն։
Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը հանգամանալի ներկայացրեց այն աշխատանքները, որոնք Միությունը կատարել է ՍԾՏՀԿ Գործարար խորհրդի շրջանակներում, մատնանշեց այն նախագծերը, որոնք կառույցի գործունեության արդյունքում իրականացվել են Հայաստանում։
Նա մասնավորապես մատնանշեց Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի մասնակցությամբ համատեղ ծրագրերը` կարևորելով դրանց հետագա ընդլայնումը։ ՀԱԳՄ փոխնախագահն անդրադարձավ փոխգործակցության այն փորձին, որ Հայաստանն ունի ԵԱՏՄ շրջանակներում, վերջինիս Գործարար խորհրդի գործունեությանը՝ ընդծելով որոշակի գործիքակազմերի կիրառման հնարավորությունը նաև ՍԾՏՀ կազմակերպությունում։ Ներսես Կարամանուկյանը հույս հայտնեց, որ գլխավոր քարտուղարի այցերը Հայաստան կկրեն հաճախակի բնույթ, ինչը կնպաստի նաև կառուցի գործնական քայլերի հետագա ակտիվացմանը։
Համատեղ տարածաշրջանային ծրագրերի աշխուժացման կարևորությունն ընդգծեց նաև ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նա մասնավորապես առաջարկեց պարբերական հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպել ՍԾՏՀԿ անդամ երկրների տնտեսագետների ու գիտնականների մասնակցությամբ, քննության առնել տարածաշրջանային տնտեսական զարգացման հեռանկարները, իսկ լավագույն վերլուծություններն ու գիտական աշխատանքները հրատարակել տարբեր լեզուներուվ։ Առաջարկը գոհունակությամբ ընդունվեց Լազար Կոմանեսկուի կողմից, որը խոստացավ այն քննարկել համապատասխան կառույցների հետ։
Հանդիպմանը մասնակցեցին նաև ՍԾՏՀԿ քարտուղարության գործադիր տնօրեն Աշոտ Քոչարյանը, ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը, ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ՀԱԳՄ նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը։

Նմանատիպ նյութեր
2450 դիտում
21:20 30-11-2019
Զոհրաբ Մնացականյան. Հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է