Կարեն Շահնազարովի 65-ամյակի կապակցությամբ Մոսկվայի կինոթատրոններում կցուցադրվեն ռեժիսորի ֆիլմերը
Մոսկվայի «Москино» կինոթատրոնների ցանցում հուլիսի 6-ից 25-ը անվճար կցուցադրվեն հայտնի ռեժիսոր, սցենարիստ, հասարակական գործիչ Կարեն Շահնազարովի ֆիլմերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ռեժիսորի 65-ամյակի կապակցությամբ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել 14 ֆիլմ, որոնք կցուցադրվեն ընդհանուր առմամբ 27 անգամ: