Պոգբան արդեն պարում է Լուկակուի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան արձագանքել է ակումբի կողմից «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ձեռք բերմանը:
Ֆրանսիացին իր ինստագրամի էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ֆուտբոլիստները պարում են Լոս-Անջելեսի առանձնատանը: «Կհանդիպենք վաղը՝ մարզման ժամանակ», գրել է Պոգբանլ
Տեսակետ կա, որ Պոգան կարողացել է համոզել բելգիացի հարձակվողին «Չելսիի» փոխարեն տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հիշեցնենք, որ Լուկակուի [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/08/1072042/]տրանսֆերը [/url]«Մանչեսթեր Յունայթեդի» վրա կարժենա 100 մլն ֆունտ: Բացի այդ, «Էվերթոն» կվերադառնա հարձակվող Ուեյն Ռունին:



