«Մանչեսթեր Յունայթեդը» 75 միլիոն ֆունտով «Էվերթոնի» հետ համաձայնեցրել է Լուկակուի տրանսֆերը
«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Մանկունյանցիները «Էվերթոնի» հետ համաձայնեցրել են բելգիացու տրանսֆերը՝ 75 միլիոն ֆունտով: Այդ առթիվ «Յունայթեդը» կհրաժարվի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերից:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս ունի, որ Լուկակուն թիմին կմիանա մինչև ԱՄՆ մեկնելը, որտեղ ակումբը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլն է անցկացնելու:
Լուկակուի գործակալը Մինո Ռայոլան է: Նախորդ ամռանը մանկունյանցիներրը ձեռք բերեցին նրա միանգամից երեք հաճախորդի՝ Պոլ Պոգբային, Զլաթան Իբրահիմովիչին և Հենրիխ Մխիթարյանին:


