104598 դիտում
20:00 06-07-2017
Դատարանը բավարարեց ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և «ռաբիս» երգիչ Վարդանիկի նկատմամբ հայտարարվեց հետախուզում
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզում հայտարարի և որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի բնակիչ, 34-ամյա Վարդան Եղիազարյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ասատրյանի միջնորդությունը և Վ. Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Եթե Վ. Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «ռաբիս» երգիչ Վարդանիկ, հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահ մարմիններին, նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, որից հետո քննիչը նորից դիմելու է դատարան, դատավորի որոշումը վերահաստատելու համար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը հիմնավորել են Վարդանիկի կատարած ավազակային հարձակումը և իրենց ձեռքի տակ ունեն նաև տեսանյութեր, որով հիմնավորվում է կատարված հանցագործությունը, նաև տվյալներ, որ հանցագործությունը կատարելուց հետո Վարդանիկը ժամեր անց անցել է ՀՀ սահմանը:
Ինչպես վավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 30-ին Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ավազակային հարձակման փատով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում էր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վարդան Եղիազարյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել էին, որ հունիսի 30-ին Երևանում՝ «ՍԱՍ» սուպերմարկետում, ավազակային հարձակումը կատարել էր Վ. Եղիազարյանը:
Վերջինս դանակի սպառնալիքի տակ սուպերմարկետի գանձապահից հափշտակել էր 600 հազար դրամ և դիմել փախուստի:
[b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հետախուզվող «ռաբիս» երգիչ Վարդանիկն է, նույն ինքը՝ Վարդան Եղիազարյանը[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0477706001499350462622433.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»