211652_close_icon
views-count44917 դիտում article-date 19:08 23-11-2016

Դատարանը բավարարեց ՀԿԳ քննիչի միջնորդությունը և Վանաձորում աղմկահարույց սպանության կասկածյալը տեղափոխվեց Վանաձորի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մանուչարյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի Չուխաջյան 16 շենքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ալեքսանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Նարինե Հովակիմյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ՀԿԳ քննիչ Դ. Մանուչարյանի միջնորդությունը և սպանության մեղադրանքով կասկածյալ Մ. Ալեքսանյանը վերցվեց կալանքի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա դատարանից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/21/101847/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի և ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցե էին բերել Վանաձոր քաղաքի Չուխաջյան 16 շենքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ալեքսանյանին։ Վերջինս կասկածվում էր նոյեմբերի 20-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ։ Ավագ քննիչ Պարույր Գրիգորյանի ներկայությամբ Մ. Ալեքսանյանը ընթերակաների ներկայությամբ մատնացույց էր արել սպանության վայրը, այնուհետև մանեկենի վրա ցույց տվել, թե ինչպես և մոտավորապես քանի անգամ էր դանակով ու բռունցքով հարվածել Հ. Աղաջանյանին։ Դեպքի վայրն ամբողջովին վերցվել էր ուժեղացված հսկողության տակ, որի աշխատանքները տեղում ղեկավարում էր ոստիկանության Բազումի բաժնի պետ Արա Կարապետյանը։ Տեղում էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը և փորձագետ Արթուր Առաքելյանը։ Վերջիններս դեպքի վայրում հայտնաբերված հետքերն էին ֆիքսել։ Կասկածյալ Մ. Ալեքսանյանը քննչական փորձարարության ժամանակ հայտնել էր, որ դանակը ինքը հետո նետել էր գետը և պատրաստակամություն հայտնել ցույց տալ նաև այդ վայրը։ Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին մի քանի օպերատիվ-քննչական խմբեր՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Խմբերում ներգրավված ոստիկաններն ու քննիչները մի քանի հասցեներում էին եղել, քանի որ ականատես ոչ մի անձ չի եղել և միայն ճիշտ ու պրոֆեսիոնալ օպերատիվ-քննչական աշխատանքների շնորհիվ է եղել հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտելը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր