211652_close_icon
views-count39479 դիտում article-date 22:29 24-03-2017

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 2 հոդվածներով. նա դատարանից տեղափոխվեց ԱԱԾ մեկուսարան. դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ արդարադատության նախարարության Կենտրոն քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց Արցախի Հանրապետության պաշտապանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ս. Բաբայանի նկատմամբ: Դատավոր Արմեն Բեքթաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Բաբայանը կալանավորվել է:

Նմանատիպ նյութեր