7470 դիտում
10:41 05-07-2017
Իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի տոկոս ստանամ. Հրանուշ Հակոբյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, որ բացի հագուստներից՝ ոչինչ չունի, ավելի ուշ նա ասաց, որ 2000 թվականից սկսած աշխատավարձը հավաքում է, որ տուն առնի, որովհետև ապրում է ընդամենը 32 քմ տարածքով բնակարանում։
«Առավոտ»-ը նախարարից հետաքրքրվել է՝ իր ներկայացրած հայտարարագրում բավականին մեծ գումար ունի՝ մոտ 100 հազար դոլարի փոխառություն, ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ չի կարողացել մի տուն առնել՝ այդքան խոշոր գումարներ ունենալով։ Հրանուշ Հակոբյանը պատասխանել է. «Փոխառություն չէր, ես իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի նաև տոկոս ստանամ։ Ես ավանդ եմ դրել և ավանդի արդյունքում համատեղ սեփականության իրավունքով 90 քմ տարածքով բնակարան եմ ձեռք բերել՝ Զեյթունում՝ Պարույր Սևակ փողոցում։ Նորակառույցներ են՝ պետական ծառայողների համար, այնտեղ եմ ձեռք բերել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2798 դիտում
10:12 28-02-2018
Եթե ինֆորմացիա ստանամ, դրա դեմը կառնեմ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ. «Ժողովուրդ»
2866 դիտում
13:19 10-12-2018
Կրիշտիանու Ռոնալդու. Շնորհավորում եմ Մոդրիչին, սակայն «Ոսկե գնդակը» ամեն տարի ես պետք է ստանամ
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»