2831 դիտում
10:12 28-02-2018
Եթե ինֆորմացիա ստանամ, դրա դեմը կառնեմ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգի վերաբերյալ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. զեկույցը մեծ աղմուկ բարձրացրեց. ՄԻՊ-ը հստակ ներկայացրել էր դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմները` նշելով, թե կաշառքի ինչ սակագներ են գործում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե այդ զեկույցն անլուրջ հայտարարություն էր:
Սակայն թերթի դիտարկմանը, թե կաշառք վերցնելու գործով այս ընթացքում մի քանի դատավոր է կալանավորվել, այդ թվում՝ Երևանից, Վարդազարյանը նշել է. «Ես սակագինը չեմ հիշում, բայց այս դեպքերը մասնավոր դեպքեր էին, որոնցով չի կարելի ողջ դատական համակարգի վերաբերյալ կարծիք կազմել, չի կարելի»:
Իսկ թե ինքը` որպես դատարանի նախագահ, ի՞նչ է անելու, որ դատավորները կաշառք չվերցնեն, Վարդազարյանն արդարացել է. «Դատարանի նախագահը զրո իրավունք ունի` միջամտի դատավորի գործունեությանը, միջամտի նրա գործ քննելու պրոցեսին, դա քրեական պատասխանատվություն է առաջացնում... Պրակտիկորեն ես հնարավորություն չունեմ բոլորին վերահսկելու, բայց եթե ինֆորմացիա ստանամ, դրա դեմը կառնեմ միանշանակ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2573 դիտում
13:03 23-09-2014
Գարիկ Ավագյանը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ
1632 դիտում
13:36 07-02-2015
Դավիթ Բալայանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1333 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»