Կրիշտիանու Ռոնալդու. Շնորհավորում եմ Մոդրիչին, սակայն «Ոսկե գնդակը» ամեն տարի ես պետք է ստանամ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Լուկա Մոդրիչի՝ «Ոսկե գնդակի» արժանանալու փաստը:
«Կարծում եմ, որ ես պետք է ամեն տարի «Ոսկե գնդակը» ստանամ: Ես դրա համար շատ եմ չարչարվում, բայց եթե այն չես ստանում, դա աշխարհի վերջը չէ:
Թվերը չեն խաբում, սակայն ես չեմ կարող ասել, թե նվազ երջանիկ դարձա, որ մրցանակը չստացա:
Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում: Միթե՞ դուք գտնում եք, որ ես գալու եմ տուն և սկսելու եմ լաց լինել:
Շնորհավորում եմ Մոդրիչին, նա արժանի էր: Սակայն հաջորդ տարի մենք նորից կհանդիպենք, և ես ամեն ինչ կանեմ՝ գագաթնակետին նորից հայտնվելու համար», ասել է Ռոնալդուն: